Այվածքաբանականի տնօրենը դիմում է գրել ՌԴ-ում աշխատանքի անցնելու համար

Այվածքաբանականի տնօրենը դիմում է գրել ՌԴ-ում աշխատանքի անցնելու համար

Տեղեկացրել էինք, որ երեք ամիս Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Վարդան Ավագյանը, մեր տեղեկություններով, աշխատանքից ազատման դիմում է գրել։ Մեզ հետ զրույցում պարոն Արամյանը հաստատելով տեղեկությունն՝ ասաց, որ պատճառը  արտերկրից՝ Ռուսաստանից ստացված առաջարկն է։

 Հարցին, թե, փաստորեն, Նոր Հայաստանից արտագաղթո՞ւմ եք, նա ասաց․ « Չէ, ինչո՞ւ եմ արտագաղթում, վերադառնում այնտեղ, ուր, չակերտների մեջ գրել էիք, «փախավ»։  Տեսնում եմ, որ այնտեղ կարող եմ ավելի օգտակար լինել։  Առաջարկն այնպիսի առաջարկ է, որ սխալ կլիներ հրաժարվել»։

Տեղեկություն ունեինք, որ Վարդան Ավագյանին առաջարկվել է ռուսաստանյան երկու միավորվելիք բուժհաստատությունների տնօրենի պաշտոնը, ինչի համար տասը հազար դոլար աշխատավարձ է ստանալու։ Այդպե՞ս է։ Վարդան Ավագյանն, ի պատասխան, ծիծաղեց և ասաց՝ կոմերցիոն գաղտնիք է։
Հարցին էլ, թե երբ երեք ամիս առաջ նշանակվում էր չգիտե՞ր առաջարկի մասին, նա ասաց, որ, ոչ առաջարկն անսպասելի էր, 2 օրվա մեջ է որոշել։

Հիշեցնենք, որ Ավագյանը «Քաջարան բժշկական կենտրոնի» նախկին տնօրենն է , ում օրոք Քաջարանի հիվանդանոցում հեպատիտ C-ով վարակվեց 7 մարդ: Գրել էինք նաև, որ ըստ մեր տեղեկությունների՝ Վարդան Ավագյանի նշանակման հարցում իր լուման է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Իսկ հնարավո՞ր է, որ պատճառը այս ընթացքում նրա և Թորոսյանի միջև հարաբերությունները լարվել էին։ Վարդան ասում է՝ ոչ, հակառակը՝ գերազանց։