«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանի եւ ԲԿ-ի տնօրենի կոնֆլիկտը չի հարթվում

«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանի եւ ԲԿ-ի տնօրենի կոնֆլիկտը չի հարթվում

Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Հախվերդյանը հունիսի 26-ից աշխատանքի չի ներկայանում։ Նրան փոխարինում է իր տեղակալը։ Մեզ ասացին, որ պատճառը Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ կոնֆլիկտն է։ Պետրոսյանն ինքն էր Հախվերդյանին նշանակել այս պաշտոնում, սակայն հետո լարվել են հարաբերությունները, եւ նախկին մարզպետը ԲԿ-ի տնօրենին ուղարկել է արձակուրդ, որպեսզի այլեւս արձակուրդից չվերադառնա։

Ըստ տեղեկության, ասել է՝ ես եմ քեզ բերել, ես էլ քեզ կհեռացնեմ, համարյա ինչպես Տարաս Բուլբան է դավաճան որդուն ասել․ «Ես եմ քեզ ծնել, ես էլ քեզ կսպանեմ»։ Հրազդանի հիվանդանոցից հաստատեցին, որ տնօրենը երկու ամիս է՝ աշխատանքի չի հաճախում, սակայն, երբ փորձեցինք գտնել որեւէ պատասխանատուի, որը կբացատրեր, թե ինչու տնօրենն աշխատանքի չի ներկայանում, հեռախոսն անջատեցին։