Մխիթարյանի գոլը վերջին պահին «Ինտերին» հաղթանակ պարգևեց

Մխիթարյանի գոլը վերջին պահին «Ինտերին» հաղթանակ պարգևեց

Ա Սերիայի 11-րդ տուրում երեկ` հոկտեմբերի 22–ին, «Ինտերը» հյուրընկալվել էր «Ֆիորենտինային»: Խաղն ավարտվեց 4-3 հաշվով հօգուտ «Ինտերի»։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն մասնակցեց ամբողջ հանդիպմանը, այլ նաև գոլի հեղինակ դարձավ։

Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 2-րդ րոպեին․ Լաուտարոյի փոխանցումից հետո Բարելան գրավեց մրցակցի դարպասը։ 15-րդ րոպեին Լաուտարոն կրկնապատկեց հաշիվը։

33-րդ և 60-րդ րոպեներին տանտերերը կարողացան հավասարեցնել հաշիվը, բայց 73-ին մրցավարը 11-մետրանոց նշանակեց «Ֆիորենտինայի» դարպասին և Լաուտարոն անվրեպ իրացրեց այն։ Տանտերերը չհանձնվեցին և հիմնական ժամանակի վերջին րոպեին Յովիչը կրկին հավասարեցրեց հաշիվը։

Իսկ ավելացված ժամանակի 4-րդ րոպեին դարպասային հրապարակում մրցակցի ֆուտբոլիստի՝ գնդակը հեռացնելու փորձից հետո այն հայտնվեց Մխիթարյանի մոտ, և նա գրավեց դարպասը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։ Ի դեպ, սա Մխիթարյանի առաջին գոլն էր միլանյան թիմի կազմում։

Այս խաղից հետո «Ինտերը» 21 միավորով 7-րդ տեղում է, իսկ «Ֆիորենտինան» 10 միավորով՝ 13-րդ։