Ադրբեջանում անդրադարձել են հայ եւ ադրբեջանցի լրագրողների փոխայցին

Ադրբեջանում անդրադարձել են հայ եւ ադրբեջանցի լրագրողների փոխայցին

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմաթ Հաջիեւը մեկնաբանել է հայ եւ ադրբեջանցի լրագրողների փոխայցը։ «ԱՊԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ, բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո են եւ շարունակվում են։

Հաջիեւը Երեւանին մեղադրել է «Ղարաբաղյան բանակցությունների առումով ապակառուցողական քաղաքականություն վարելու մեջ»։ Ըստ Հաջիեւի, «բանակցային պրոցեսը խաթարվում է Հայաստանի հնչեցրած հակասական հայտարարությունների պատճառով»։ Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան նկատել է, որ իրենց համար կարեւոր էր, որպեսզի Հայաստանը իրազեկվի, թե ինչպիսին է Ադրբեջանը եւ հայաստանյան հանրությունը տեսնի, թե ինչ են տեսել հայ լրագրողները Ադրբեջան այցելելիս։ Նա նաեւ հավելել է, որ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների փոխայցերի հետ կապված դեռեւս տեղեկատվություն չկա։