Ո՞վ է հավաստի աղբյուրը

Ո՞վ է հավաստի աղբյուրը

Վլադիմիր Պուտինը հակառուսական տրամադրությունները երբեք չէր կարող «Նիկոլի վզով փաթաթել», ասեր՝ դու ես կազմակերպում։  Նիկոլը իրեն հատուկ ճղճղան ձայնով կասեր՝ եղբայր, ի՞նչ ես ասում ժողովրդին մի կերպ եմ պահում, թե չէ մի մարդու նման Ռուսաստանի դեմ դուրս կգա։ Ես որ չլինեմ․․․ Պատկերացրեք Պուտինի վիճակը։ Ամեն ինչ հասկանում է, բայց խոհեմաբար լռում է։

Այսօր Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակը» միանգամից բացեց, թե ով է հակառուսական աղմուկ բարձրացնում։ «Հայկական ժամանակի» «Հավաստի աղբյուրը» ինչ մեղք ասես չբարդեց Ռուսաստանի վրա։ Մնում էր , որ վերջում ժողովրդին կոչ աներ՝ դուրս եկեք փողոց, ազատվենք ռուսական բռնապետությունից, թե չէ մեզ պարտադրում են, որ մնացածն էլ հանձնենք։   

Պուտինին էլ ոչ մի բան չի մնում պարզելու։ «Հայկական ժամանակը» Փաշինյանի ընտանեկան, անձնական  թերթն է։  Մնում է Նիկոլին հարցնի՝ ո՞վ է հավաստի աղբյուրը։