Հայտնի են «ЭпиВакКорона»-ով պատվաստման հակացուցումները

Հայտնի են «ЭпиВакКорона»-ով պատվաստման հակացուցումները

Ռուսաստանի Առողջապահության նախարարությունում հրապարակել են այն հակացուցումները, որոնք վերաբերում են «ЭпиВакКорона» ռուսական պատվաստանյութով պատվաստվելուն։ Համաձայն այդ ցուցումների, «ЭпиВакКорона»-ն հակացուցված է նրանց, որոնց մոտ ախտորոշվել են ծանր տեսակի ալերգիաներ, չարորակ նորագույացություններ եւ առաջնային իմունաանբավարարություն։ Նկատեն, որ հատկապես օնկոպացիենտների մասով նշված է, որ նրանք կարող են պատվաստվել «Спутник V»-ով, եթե իհարկե ավարտել են հակաուռուցքային բուժումը։ Սուր ինֆեկցիոն կամ ոչ ինֆեկցիոն բայց ծանր հիվանդություն տարածները կարող են պատվաստվել առողջանալուց երկուսից չորս շաբաթ անց։