Քննիչ հանձնաժողովում կարծես ինչ-որ բան այն չէ՝ իմքայլականների «փուշը» մի տեսակ թողել է, չկա «աղջիկ վախտվա էնտուզիազմը»․ ճի՞շտ ենք նկատել՝ հարցրինք ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամին։ «Կա նման բան՝ երեւի պայմանավորված Սերժ Սարգսյանի՝ հանձնաժողով գալով։ Հույսներն այն էր, որ չի գա, ու «գործունեության լայն դաշտ կբացվի իրենց համար», ինչպես ասում են` «իրավիճակ ա փոխվել»։ Ի դեպ, երեկ քննիչ հանձնաժողով եկած Լեւոն Մնացականյանը պետք է Սերժից առաջ գար՝ ըստ նախնական ցուցակի։ Իսկ Սերժ Սարգսյանը պետք է հանձնաժողով գար ամենավերջում, բայց որոշեցին հետուառաջ անել»: Ինչո՞ւ։ «Կդժվարանամ ասել՝ երեւի ցանկանում էին Նիկոլ Փաշինյանի համար փիար ապահովել, այլ բան ստացվեց»: Հաջորդը կանչելու եք ԼՂ նախագահ Բակո Սահակյանի՞ն։ «Դեռ որոշված չէ»: Կգա՞ Բակո Սահակյանը՝ հարցրինք ղարաբաղյան մեր աղբյուրին։ «Կարծում եմ` որեւէ իմաստ չկա իրեն հրավիրելու»: Սերժ Սարգսյանին հրավիրում են, իրեն էլ կարող են հրավիրել։ «Սերժ Սարգսյանը Գերագույն գլխավոր հրամանատարն էր, ինքն էր ի պաշտոնե պատասխանատուն»: Եթե հրավիրեն, կասի` ո՞չ։ «Կդժվարանամ ասել, պարզապես հրավիրելու իմաստն է անհասկանալի»:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Աշխարհի 1000 համալսարանների մեջ չկա ոչ մի համալսար...
Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշավորման աղյուսակը («QS World University Rankings...
Նա տիրապետում է իրական պատկերին, դրա համար էլ այսք...
Ցանկացած իրավիճակում՝ անձնական կյանքում, աշխատանքում, քաղաքականության մեջ, պատերազմում և այլն հաղթան...
«Ամիրյանը Բաքվում գնդակահարված 26 կոմիսարներից էր»...
Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը Պապ թագավորի հետ է փորձում նույնացվել, իսկ Ամիրյան փողոցը թագավորի ան...
Ի՞նչ է գուժում «պուտինյան ռեժիմի» ավարտի մասին նոր...
Հայաստանում մեկնարկել է «փորձագիտա-քաղաքական» տգիտության ու տկարամտության երկրորդ ալիքը: Առաջինը 202...
×
❮
❯