Ահաբեկչության վտանգ․ մի շարք երկրների հյուպատոսություններ Ստամբուլում դադարեցրել են աշխատանքը

Ահաբեկչության վտանգ․ մի շարք երկրների հյուպատոսություններ Ստամբուլում դադարեցրել են աշխատանքը

Ստամբուլում Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսությունը հայտնել է, որ դադարեցրել է այցելուներ ընդունել՝ քաղաքի կենտրոնում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի պատճառով։

Չորեքշաբթի՝ փետրվարի 1-ին, անվտանգության սպառնալիքների պատճառով աշխատանքը դադարեցրել է նաև Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսությունը։

Բացի այդ, Շվեդիայի և Նիդեռլանդների գլխավոր հյուպատոսությունները ևս դադարեցրել են այցելուներ ընդունել։

Ավելի վաղ, հունվարի 30-ին ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է ամերիկացիներին Ստամբուլի կենտրոնում ահաբեկչական հարձակումների վտանգի մասին։