Ինչ դեր է խաղացել Թրամփը՝ Գազայի հրադադարի հարցում

Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ անկասկած ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը ազդեցություն ունեցել է Իսրայելի եւ ՀԱՄԱՍ խմբավորման միջեւ Գազայի սեկտորում հրադադարի գործարքի կնքման հարցում։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Նախարար Սաարը հիշեցրել է, որ իր ընտրությունից անմիջապես հետո դեռ Թրամփը հանդես է եկել ելույթով, որը եղել է հզոր ազդակ։
Ապա նաեւ ասել է, որ նա ու առհասարակ Ամերիկայի ակտիվ մասնակցությունը եւ նախագահ Թրամփի ակտիվ մասնակցությունը մեծ ազդեցություն է ունեցել ու օգնել է, որպեսզի գործարքը կայանա։ Ընդ որում, ոչ Թրամփը, ոչ հեռացող նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չեն ստիպել Իսրայելին իր կամքին հակառակ որոշում կայացնելու համար։ Շատ կարեւոր նպատակի հացնելու համար՝ բոլորն աշխատել են միասին, շեշտել է Իսրայելի ԱԳ նախարարը։
Կարծիքներ