Մակրոնը սպառնում է Իրանին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իսրայելի վրա Իրանի հարձակումից հետո հայտարարել է Թեհրանի վրա ճնշումն ուժեղացնելու անհրաժեշտության մասին։
«Անհրաժեշտ է մեկուսացնել Իրանին և ուժեղացնել պատժամիջոցները»,- ասել է Ֆրանսիայի նախագահը BFMTV-ի եթերում։
Մակրոնի խոսքով՝ «Ֆրանսիան մտադիր է աշխատել՝ խուսափելու հակամարտության սրացումից»․
«Էսկալացիայի հավանականությունը անհանգստացնում է բոլորիս․ ամեն ինչ անելու ենք դրանից խուսափելու համար»։
Նա նաև հավելել է, որ Ֆրանսիան Հորդանանի խնդրանքով օգնել է որսալ իրանական հրթիռները։
Կարծիքներ