5 քրեական գործ՝ նախկին նախագահի հանդեպ․ սպասվում են հարցաքննություններ

5 քրեական գործ՝ նախկին նախագահի հանդեպ․ սպասվում են հարցաքննություններ

Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոյի ղեկավար Ռոման Տրուբան հայտարարել է, որ այդ երկրի նախկին նախագահի հանդեպ հինգ քրեական գործ կա հարուցված եւ նրան առաջիկայում կկանչեն հարցաքննության։ Այս մասին հայտնում է «ՈՒՆԻԱՆ»-ը։ Հարցաքննության են կանչվել նաեւ գործարար Սերգեյ Տիգապկոն եւ «Պրյամոյ» հեռուստաընկերության սեփականատեր Վլադիմիր Մակեենկոն։ Ըստ Տրուբայի՝ Պորոշենկոյին կկանչեն հարցաքննության՝ Տիգապկոյի ու Մակեենկոյի հարցաքննություններից հետո։ Նա նաեւ ասել է, որ նշված գործերի շրջանակներում իրենք մի շարք փաստաթղթերի առգրավում կիրականացնեն։