Ոչինչ հերքել չենք կարող, պարոն Հարությունյան

Ոչինչ հերքել չենք կարող, պարոն Հարությունյան

Այսօր, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր մեր նյութով՝ պահանջելով հերքում տարածել։

Սակայն մեզ մոտ կա ծնողի հետ անցկացված հարցազրույցի ձայնագրությունը, և այդ հատվածը ներկայացնում ենք ստորև։

Բայց նշենք, որ մեզ հետ կապ հաստատեց նաև ծնողի ներկայացուցիչը, որն ասաց, որ երեխայի հարցը լուծվել է և խնդրեց հերքել տեղեկությունը, որը սակայն չենք կարող։

Չի բացառվում, որ նախարարի գրառումն ու սպառնալիքն իրենց դերը խաղացել են և ծնողը պարզապես վախեցել է դատարանում հայտնվելուց։