Երևանի ավագանին արտոնություն է տալիս խուլերի, կույրերի միավորումներին ու պատերազմի վետերաններին 

Երևանի ավագանին արտոնություն է տալիս խուլերի, կույրերի միավորումներին ու պատերազմի վետերաններին 

Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի նիստին ներառված է 12 հարց, որոնցից երեքը գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին է։
Դրանցից մեկով գույքահարկի արտոնություն է տրամադրվում «Հայաստանի խուլերի միավորում»՝ հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող, Կենտրոն վարչական շրջանի Կողբացի 69 հասցեում գտնվող շինության նկատմամբ։ Ավելի կոնկրետ՝ նախագծով նախատեսված է ազատել ՀԿ-ին երեք միլիոն յոթ հարյուր քառասունհինգ հազար երկու հարյուր յոթանասունմեկ դրամի չափով գույքահարկի վճարումից։ Ըստ որում, այդ գումարի ապառքը կազմում է 2493884, տույժ` 1251387 դրամ։
Օրակարգում ներառված մեկ այլ որոշման նախագծով էլ նման արտոնություն սահմանվում է «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը  սեփականության իրավունքով պատկանող, Կենտրոն վարչական շրջանի Ավ.Իսահակյան 18 և Քաջազնունու թիվ 1 հասցեներում գտնվող շինությունների նկատմամբ։ Առաջարկվում է «Կույրերի միավորմանն» ազատել շուրջ 3 միլիոն 37 հազար դրամի չափով գույքահարկի վճարումից։ Ապառքը` 2839123 դրամ, տույժը`198448 դրամ: 
Առանձին նախագծով առաջարկվում է սահմանված գույքահարկի գծով արտոնությունները կիրառել հետևյալ քաղաքացիների խմբերի նկատմամբ.

1) Հայրենական մեծ պատերազմի վետերաններ,

2) Արցախյան և Աֆղանստանի պատերազմներում զոհվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների անդամներ,

3) Արցախյան և Աֆղանստանի պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներ, որոնք գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունները ձեռք են բերել կամ դրանցում հաշվառվել են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը:

3. Գույքահարկով հարկվող բնակելի նշանակության մեկից ավելի շինությունների առկայության դեպքում, սույն որոշումը տարածվում է այդ շինություններից մեկի նկատմամբ` ըստ գույքահարկի արտոնություն ստացած անձի ցանկության: