Ըսեցի ա խոխա, քյա ասվալտին մի պատար էլ տու պրանի, վեր կործ տան, քյաց վեչ․․․

Ըսեցի ա խոխա, քյա ասվալտին մի պատար էլ տու պրանի, վեր կործ տան, քյաց վեչ․․․

Երբ մի երկրի հետ պատերազմում են, երկրորդ, երրորդ ճակատ չեն բացում։ Դա ծանր է նստում պատերազմող երկրի վրա, անասելի ծանր։

Հայաստանում միանգամից հարյուրավոր թեժ ճակատներ են բացվել։ Ինչու՞, չեմ հասկանում։ Այդ ճակատների թվարկումն  անգամ զարհուրելի է։

Երբևէ լսած չկամ, որ արտաքին մարտահրավերներին կարելի է դիմակայել ներքին խախուտ վիճակով,  ներքին թեժ կետերով․ դա նույնն է, երբ խախուտ նավով փոթորկի դեմ ես դուրս գալիս․․․ Փոթորկին (Հայաստանում իրոք քաղաքական փոթորիկ է) ծով դուրս եկող նավի նավավարները փորձառու պիտի լինեն։ Նոր կառավարության կադրային զինանոցում քիչ բան կա՜․․․ Որպեսզի կոպիտ չստացվի, ասեմ, որ նոր կառավարության կադրերին ճանաչում են միայն իրենց  հարևանները․․․ Ասում եք՝ փորձ ձեռք կբերեն։ Նավը ծովում խորտակելով, փորձ ձեռք չեն բերում։

Մի երկու օր առաջ հանդիպել էի հայրենակիցներիցս մեկին։ Տղան հետն էր։ Համալսարանն ավարտած, խելոք տղա էր․ լսել էի։ Հորը հարցրի՝ աշխատու՞մ է տղադ։

-Դարդս շատա,- ասաց՝ ըսեցի ա խոխա, քինա՝ ասվալտին մի պատար էլ տու պրանի, վեր կործ տան, քյաց վեչ․․․ Տհենց էլ մընաց․․․

Ժողովրդի մեջ շրջող մի կարծիք եմ ներկայացնում։ Շատ վատ բան է, բայց ձեռքներդ դրեք ձեր խղճին՝ մի՞թե այդպես չէ։ Մի քանի նոր պաշտոնյա եմ ճանաչում, որ ամոթից ընկերությունիցս փախել են։ Որովհետև գիտեմ, թե որտեղից որտեղ են թռել․․․ Չէ՜, անուններ չեմ հրապարակի, միայն հայրենակցիս ասածը կբարձրաձայնեմ՝ ըսեցի ա խոխա, քյա ասվալտին մի պատար էլ տու պրանի, վեր կործ տան, քյաց վեչ․․․

Այս նախադասությունը օգնող նախադասություն է․․․ Մանավանդ, որ պաշտոնները "դեռ չեն շռայլվել"։