«Բարսելոնան» Սեմեդուին վաճառել է «Վոըլվերհեմփթոնին»

«Բարսելոնան» Սեմեդուին վաճառել է «Վոըլվերհեմփթոնին»

«Բարսելոնայի» պաշտպան Նելսոն Սեմեդուն կշարունակի իր կարիերան «Վուլվերհեմփթոնում»։ Այս մասին հայտնում է sports.ru-ն։ Քսանվեցամյա մարզիկը պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ մինչեւ 2023 թվականը։

Կա հնարավորություն պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել մինչեւ 2025 թվականը։ «Բարսելոնան» գործարքից կստանա 30 միլիոն եվրո, պլյուս 10 միլիոն եվրո էլ որպես բոնուս։ Կատալոնական ակումբում Սեմեդուն անցկացրել է 3 սեզոն, մասնակցել 122 հանդիպման, խփել երեք գոլ։