Կորոնավիրուսից մահացել է հայտնի կոշիկի դիզայներ Սերջիո Ռոսսին

Կորոնավիրուսից մահացել է հայտնի կոշիկի դիզայներ Սերջիո Ռոսսին

Իտալիայում կորոնավիրուսից մահացել է հայտնի կոշիկի դիզայներ Սերջիո Ռոսսին։ Նա 84 տարեկան էր։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ Նա մահացել է Չեզենայում, որը գտնվում է Ադրիատիկի ծովափից 15 կմ հեռավորության վրա։ Ռոսսին հոսպիտալացվել էր մի քանի օր առաջ։ Հիշեցնենք, որ Սերջիո Ռոսսին կոշկեղենի համանուն բրենդի հիմնադիրն է, ծնվել է 1935 թվականին Սան Մաուրո Պակսոլիում։ Կոշկեղենի բիզնեսում հայտնվել է անցյալ դարի հիսնական թվականներից։ Համագործակցել է նաեւ այնպիսի բրենդների հետ, ինչպիսիք են Versace-ն, Dolce & Gabbana-ն եւ Azzedine Alaia-ն։