Մարտին Ֆրիմանը պատմել է «Շերլոկ»-ի հինգերորդ եթերաշրջանի մասին

Մարտին Ֆրիմանը պատմել է «Շերլոկ»-ի հինգերորդ եթերաշրջանի մասին

2010 թվականին թողարկվող «Շերլոկ» սերիալում դոկտոր Վաթսոնի դերակատար Մարտին Ֆրիմանը մանրամասներ է ներկայացրել սերիալի հնարավոր շարունակության՝ հինգերորդ եթերաշրջանի մասին։ Դերասանը խոստովանել է, որ շարունակելու հարցը քննարկվում է շատ հազվադեպ։

Նա ասել է, որ սերիալում ներգրավված մարդկանց մեծ մասը այլ նախագծերում է մասնակցում եւ հեղինակները ամեն անգամ ինչ որ յուրահատուկ բան են ստեղծում, որպեսզի սերիալը վերականգնվի։Collider-ի հետ զրույցում նա ասել է, որ եթե այդ նորույթը ինչ որ բովանդակային լուրջ տարողություն ունեցող ու հետաքրքիր բան է, ապա մասնակիցները միայն ուրախ կլինեն։ Ֆրիմանը նաեւ խոստովանել է, որ իր համար այդ սերիալն ունի առանձնահատուկ նշանակություն։