Ինչպես iPad-ը դարձնել լիարժեք համակարգիչ
Apple ընկերությունը մշակում է ոչ թանկարժեք Magic Keyboard ստեղնաշարը բազային iPad-ի եւ iPad Air-ի համար։ Այս մասին հայտնում է «Բլումբերգ» լրատվական գործակալության լրագրող Մարկ Գուրմանը։ Նոր ստեղնաշարը որպեսզի գնային առումով լինի հասանելի, օգտագործվելու են ոչ թանկարժեք նյութեր, քան օգտագործվել են iPad Pro-ի դեպքում։ Մասնավորապես, ալյումինե կորպուսին կփոխարինի սիլիկոնային կորպուսը։ Այն բավականին կէժանացնի նոր գաջեթի ինքնարժեքը՝ պահպանելով հանդերձ որակական բարձր ցուցանիշները։
Գուրմանը նշել է, որ եթե ամեն բան ընթանա ըստ պլանավորածի, ապա Magic Keyboard-ը շուկայում կհայտնվի արդեն հաջորդ տարվա կեսերին։ Թողարկման հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ, սակայն Apple-ը, ըստ ինսայդերի տեղեկության, ներկայումս զբաղված է նոր պրոդուկտի փորձարկումներով։ Թողարկման ժամկետին ավելի մոտ՝ արդեն Apple-ը ամենայն հավանականությամբ հանդես կգա հայտարարությամբ եւ կներկայացնի այլ մանրամասներ։
Կարծիքներ