Իսկ կա՞ տարբերակում տղամարդկանց և ոչ այդքան «տղամարդկանց» միջև

Իսկ կա՞ տարբերակում տղամարդկանց և ոչ այդքան «տղամարդկանց» միջև

Այսօր մեծ թվով կանայք ու մի քանի տղամարդ հավաքվել էին կլոր սեղանի շուրջ՝ քննարկելու պետական կառավարման համակարգում կանանց ներգրավվածության հարցը մեծացնելու մասին հարցը։ Քննարկմանը ամսնակցում էին ԱԺ պատգամավորներ, տարբեր կուսակցությունների և ՀԿ-ների կին ներկայացուցիչներ, որոնք մտաիդր են Ընտրական օրենսգրքում և կուսակցությունների մասին օրենքում փոփոխություն անեն և կանանց քվոտան ավելացնեն։

Քննարկմանը մասնակցում էր նաև «Իմ քայլի» տղամարդ պատգամավորներից Համազասպ Դանիելյանը։ Նա նախ խոսեց կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունների մասին, թե ինչ հիմնական նպատակ ունեն, ապա անդրադարձավ կանանց թեմային։

Hraparak.am-ի հարցին, թե քանի՞ կին պետք է լինի Ազգային ժողովում, որ ինքը՝ որպես տղամարդ, համարի, որ բալանսն ապահովված է, Դանիելյանն ասաց․ «Էստեղ իմ՝ որպես տղամարդու համարելու հարցը չի։ Եթե մենք ճանաչում ենք էդ խնդիրը, իսկ ես անձնապես ճանաչում եմ էդ խնդիրը, որ կանայք պետք է ունենան հնարավորություն, իսկ պետությունն իր հերթին պետք է խրախուսի, որպեսզի կանանց ձայնը լսելի լինի թե՛ պետական, թե՛ տեղական ինքնակառավարման մարմիններում․․․ մենք կարող ենք տարբեր մոտեցումների մասին խոսել։ Իսկ եթե կարճ ուզում եք պատասխանը, մենք էսօր արդեն իսկ ունենք հերթական ընտրությունների համար առնվազն 30 տոկոսի քվոտա, մինչդեռ, կարծում եմ՝ տեղին է քննարկել էդ քվոտան մինչև 40 տոկոսի հասցնելու հնարավորությունը»։

-Կարո՞ղ է այս տեմպերով հասնենք մի կետի, որ արդեն տղամարդկանց մասով անհավասարության հարց առաջանա և մենք՝ որպես տղամարդ, արդեն անհավասար պայմաններում հայտնվենք։

-Երբ որ ուսումնասիրեք այս խնդիրը, կտեսնեք, որ էստեղ խոսքը կանանց և տղամարդկանց մասին չի, այլ խնդիրը դրված է սեռերի հավասար ներկայացվածության մեջ։ Այսինքն, եթե հիպոթետիկ այդ Ձեր ասած կետին հասնենք, որ տղամարդիկ արդեն պակաս չափով ներկայացված լինեն, մեկ է, նույն տրամաբանությամբ գործելու է խրախուսման միջոց, որ տղամարդիկ էլ եղածից ավելի պակաս ներկայացված չլինեն։

-Իսկ կա՞ տարբերակում տղամարդկանց, կանանց և կանացի  արժեհամակարգով տղամարդկանց միջև, որ նրանք էլ գուցե ինչ-որ տոկոս են զբաղեցնում։

-Ես Ձեր հարցը չեմ հասկանում։

-Օրինակ՝ այն տղամարդիկ, որոնք տղամարդկային արժեքներ չեն կրում։

-Ես կարծում եմ՝ տեղին է  անցնել առաջ, որովհետև արժեհամակարգը․․․ ինչ-որ կիսապրովոկատիվ հարց եք փորձում ձևակերպել։

-Կիսապրովոկատիվ չի, ուղիղ հարց է՝ տղամարդիկ կան, որոնք այդքան էլ տղամարդ չեն, ասենք՝ վիրավորում են կանանց, անհարգալից են արտահայտվում․․․

-Կան արժեքներ, որոնք բնորոշ են մարդուն՝ անկախ սեռից, և կան էդ արժեքներից շեղումներ թե՛ կանանց մոտ, և թե՛ տղամարդկանց մոտ։