Քննարկում են ադրբեջանա-իրանական սահմանին կամուրջ ունենալու հարցը

Քննարկում են ադրբեջանա-իրանական սահմանին կամուրջ ունենալու հարցը

Բաքուն եւ Թեհրանը քննարկում են Իրան-Ադրբեջան սահմանին սահմանային կամուրջ ունենալու հարցը։ Այս մասին հայտնում է Report լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի ճանապարհային պետական գործակալության մամուլի ծառայության տարածած հայտարարությունը։

Կամուրջը հնարավոր է կառուցվի Աստարաչայ գետի վրա։ Ըստ հաղորդման, ներկայումս ընթանում են բանակցություններ։ Այն կներառվի «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կազմում։ Նշվում է նաեւ, որ համանման կամուրջ կա նաեւ ռուս-ադրբեջանական սահմանին, որը կառուցվել է երկու կողմերի համաֆինանսավորմամբ։ Այս դեպքում էլ, հնարավոր է, կիրառվի նույն սկզբունքը։