Չե՛մ մեկնի Բաքու, Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել հայերի դեմ. Թունբերգ

Չե՛մ մեկնի Բաքու, Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել հայերի դեմ. Թունբերգ

Շվեդ բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգը հայտարարել է, որ չի մեկնելու Բաքու՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին: Նրա խոսքով՝ համաժողովը Բաքվում անցկացնելը «երեսպաշտություն» է, քանի որ Ադրբեջանն ավտորիտար երկրի է, որը բռնաճնշումներ է իրականացնում սեփական քաղաքացիների նկատմամբ, իսկ հայերի նկատմամբ՝ էթնիկ զտումներ: Թունբերգն այժմ Վրաստանում է:

Նա մասնակցել է երեկ Թբիլիսիում կայացած ընդդիմադիր հանրահավաքին: «Ես այստեղ եմ, որպեսզի աջակցություն հայտնեմ բոլոր ակտիվիստներին և քաղաքացիներին, որոնք դուրս են գալիս պաշտպանելու իրենց հիմնարար իրավունքները, ինչպիսիք են ազատությունը, արդարությունը և ժողովրդավարությունը»,- ասել է Թունբերգը: