Չեմ ուզում պատկերացնել, որ ունեմ թշնամիներ․ Արամ Մանուկյան

Չեմ ուզում պատկերացնել, որ ունեմ թշնամիներ․ Արամ Մանուկյան

Աջափնյակի թաղապետի տեղակալ, հայտնի քաղակտիվիստ Արամ Մանուկյանը  Hraparak.am-ի հետ զրույցում առանձնապես հակված չէր պարզաբանելու, թե, ի վերջո, ինչ էր իր հեռախոսի պատմությունը, ո՞վ կարող էր գողանալ, իր անունից վատ-վատ բաներ գրել անմիջական ղեկավարի հասցեին։ Ասաց, որ ամեն ինչ նորմալ է, երեկվանից էլ աշխատանքի է։

Հարցին, թե շատերը չեն հավատում, որ կորցրել է  հեռախոսը, Աջափնյակի փոխթաղապետը պատասխանեց․ «Ես, ճիշտն ասած, ավելացնելու բան չունեմ, ինչ կա՝ դա է, ես գտնվում եմ աշխատավայրում, կատարում եմ իմ վրա դրված պարտականությունները»։

Նա նշեց, թե թաղապետ Գևորգ Բաբայանի հետ շատ նորմալ, լավ աշխատանքային վիճակ է։
Արամ Մանուկյանին հարցրեցինք նաև՝ ո՞վ կարող էր իր հետ նման չար կատակ անել, ունի՞ թշնամիներ։ Աջափնյակի փոխթաղապետն ասաց, որ չի ուզում պատկերացնել, որ ունի թշնամիներ։

Հիշեցնենք, որ պաշտոնատար անձի հեռախոսի գողանալու ու նրա անունից գրություններ անելու մասին մամուլի հրապարակումներով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնում նախապատրաստվում են նյութեր։