Ֆլեշի Բարսեղի պաշտպանը միջնորդեց քրեական գործը կարճել

Ֆլեշի Բարսեղի պաշտպանը միջնորդեց  քրեական գործը կարճել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորք նստավայրում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի գործով դատական նիստը։ 

Հիշեցնենք, որ վերջին դատական նիստում դատարանը, բավարարելով պաշտպանի միջնորդությունը, որոշել էր ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել։

Մեղադրողը դատանում հանդես եկավ հայտարարությամբ ասելով, որ դատանի այս որոշումն անհիմն է և կատարվել է օրենքի ոչ ճիշտ մեկնաբանությամբ։

Բարսեղ Բեգլարյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը դատարնում հանդես եկավ միջնորդությամբ սույն քերական գործը կարճելու վերաբերյալ․ «Քրեական գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց որով կփաստվի, որ ամբաստանյալներն իրենց գործողություններով ազդել են տուժողի իրավունքների վրա։ Նախաքննության ընթացքում, պաշտպանության կողմի կարծիքով, գործին վերաբերելի ապացույցներ ձեռք չեն բերվել և չկան։ Մեղադրյալների դեմ ցուցմունք տված վկաները նախաքննության ընթացքում չեն առերեսվել մեղադրյալներրի հետ, այսպիսով խախտվելով նրանց իրավունքը»։

Պաշտպանի պնդմամբ՝ գործըբ ենթակա է կարճման հանցակազմի բացակայության հիմքով։

Մեղադրող Աբգար Առաքելյանն առարկեց ներկայացված միջնորդության դեմ․ «Ես ինքս համոզված եմ, որ դատարանը պետք է նիստը հետաձգի և այս հանգամանքներին անդրադառնա խորհրդակցական սենյակում՝ որոշում կայացնելիս։ Ես գտնում եմ, որ գործի վարույթը կարճելու հիմքեր չկան»։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Դատրանի որոշմամբ քրեական գործը չկարճվեց։ Նա մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը։
Բարսեղ Բեգլարյանի պաշտպանը հանդես եկավ մեկ այլ միջնորդությամբ՝ քրեական գործով անցնող վկաներին դատարան հրավիրելու և նրանց հարցաքննելու վերաբերյալ․ «Նախաքննական մարմինը թերացել է և տվյալ անձանց որպես վկա չի դատակոչել»,- ասաց պաշտպանը։

Նա թվարկեց մի քանի անձանց անուններ, որոնց որպես վկա դատարանը պետք է հրավիրի հարցաքննության․ «Բագրատ Ճզմաչյան, Գոռ Ստեփանյան, Գրիգոր Աշոտյան, Ասղտիկ Հարությունյան, Արմեն Վրթանեսյան, Թամարա Խաչատրյան, Արթուր Ավագյան, Յանա Մուրադխանյան, Դավիթ Հարությունյան, Մհեր Հակոբյան, Արմեն Հարությունյան»։

Մեղադրողը ասաց, որ միջնորդությունը սույն փուլում ենթակա չէ բավարարման։ Մեղադրողը նաև ասաց, որ տվյալ անձիք նախաքննական փուլում արդեն հարցաքննվել են․ «Խնդրում եմ միջնորդության քննությունը հետաձգել, տվյալ անձանց ցուցմունքերը գործին վերաբերելի են, բայց այն հաստատող կամ հերքող տվյալ չեն։

Գտնում եմ, որ միջնորդությունն անհիմն է, բայց դա ապացուցելու համար պիտի հղում անեմ դեռևս չքննված ապացույցների»։

Տուժողը ասաց, որ բոլոր այն անունները որոնք նշեց պաշտպանը դերակատարում են ունեցել կատարված հանցագործության մեջ․ «Էդ կամանդը, որի անունը թվարկեց, աշխատում են «Արարատ» բանկում և նրանք ուղղակի շահագրգռվածություն ունեն գործում։ Նրանք բոլորը մասնակցություն ունեն տվյալ հանցագործության մեջ»,- տուժողը չցանկացավ, որպեսզի նշված անձիք որպես վկա հրավիրվեն դատարան։

Դատարանը որոշեց, որ տվյալ միջնորդությունը ենթակա է բավարարման և պաշտպանի նշած վկաները պիտի ներկայանան դատարան՝ հարցաքննության։

Հիշեցնենք, որ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել է ինքնիրավչություն` վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Փաստական տվյալների համաձայն՝ Ն.Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։