Ծակված պատերը կվերականգնվի, նախկին ծակերն էլ հետը․ ես շինարար եմ․ քաղաքացի

Ծակված պատերը կվերականգնվի, նախկին ծակերն էլ հետը․ ես շինարար եմ․ քաղաքացի

Ամեն ինչ շատ լավ է, տրամադրությունը լավ է, մասսան շատ լավն է։  Այնքան շատ մարդ կա, որ թվում է, թե չենք տեղավորվի, բայց ամեն ինչ շատ լավ է կազմակերպված։ Սպասելիքներ կային ու այդ սպասելիքները արդարանում են։ Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի պաշտոնական բացման արարողության ժամանակ «Հրապարակի» հետ զրույցում ասաց միջոցառմանը մասնակից քաղաքացիներից մեկը։

«Ծախսված գումարը այս ամենի համար արդարացված եմ համարում, քանի որ ինչքան էլ ծախսվել է, տեղին է ծախսվել։ Ծախսերը, կարծում եմ, նպատակային են եղել։ Ծակված պատե՞րը։ Դա կվերականգնեն։ Ո՞վ է ասում, որ չի վերականգնվի, կվերականգնվի, ես շինարար եմ։ Կվերականգնեն, նախկինն էլ հետը կվերականգնեն, լավ էլ հնարավոր է»,- հավելեց նա։