Ինչ ասեմ՝ եթե Քննչական կոմիտեն  գտնում է, որ Ավագյանի սպանությունը կապ չունի Մարտի 1-ի հետ

Ինչ ասեմ՝ եթե Քննչական կոմիտեն  գտնում է, որ Ավագյանի սպանությունը կապ չունի Մարտի 1-ի հետ

Քննչական կոմիետնեն երեկ հերքել էր, փաստաբան Սեդա Սաֆարյանի կողմից Սարգիս Ավագյանի սպանության պատճառների վերաբերյալ այսօր արված հայտարարությունը՝ տեղեկացնում ենք, որ այս պահին նախաքննական մարմնի կողմից ձեռք բերված բավարար ապացույցները բացառում են, որ Ավագյանի սպանությունը որևէ առնչություն ունի Մարտի 1-ի գործով ընթացող դատավարության ընթացքի հետ: Եվ հորդորել էր խուսափել չճշտված և չստուգված տեղեկատվություն հրապարակելուց:
Hraparak.am-ի հետ զրույցում Սեդա Սաֆարյանը մեկնաբանեց՝ եթե գտնում են, որ կապ չունի, ի՞նչ ասեմ։

Մեր տեղեկություններով՝ սպանվածի որդին՝ Արթուր Ավագյանն էլ նրան առաջարկել է նախ պարզել բոլոր հանգամանքները, ապա միայն նման հայտարարություններ անել։

«Ես Արթուրի հետ կարողացա երեկ երեկոյան խոսել, ինքն ասում է՝ գործի հանգմանանքները պարզվում են, ասաց, որ գիտեմ, որ վիճել են հորս հետ ու խփել, ոդքանից ավել։ բան չգիտեր։ Ինչևէ, այդ թեման երևի իրեն էլ դուր չէր եկել, ասում է՝ տիկին Սեդա, մինչև չճշտեն․․»,- մեզ հետ զրույցում հաստատեց Սեդա Սաֆարյանը։