«Շուշի․ Ամէն» վավերագրական կինոնկարն արժանացել է մրցանակի

«Շուշի․ Ամէն» վավերագրական կինոնկարն արժանացել է մրցանակի

Հայազգի երիտասարդ ռեժիսոր Մարիամ Եգորյանի «Շուշի․ Ամէն» վավերագրական կինոնկարը արժանացել է օտարերկրյա լավագույն կինոնկար մրցանակի՝ Սրետենյան Ուղղափառ միջազգային «Հանդիպում» («Встреча») կինոփառատոնին։

Կինոնկարը նաեւ արժանացել է Եվրասիական հեռուստատադիո ակադեմիայի հատուկ մրցանակին, իսկ Վլադիմիր Մենշովի «Հաղթել ենք միասին» («Победили вместе») կինոփառատինին այն արժանացել է հատուկ դիպլոմի։ Հիշեցնենք, որ Մարիամ Եգորյանը Երեւանի Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի շրջանավարտ է, Ռուբեն Գրիգորյանի արհեստանոցի սան։

Նա նաեւ «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային կինոնկարի ռեժիսորն է։