Քոչարյանի կալանքի հարցով նիստին հասել են հարցուպատասխանին

Քոչարյանի կալանքի հարցով նիստին հասել են հարցուպատասխանին

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով նիստը ընդմիջվեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դատախազներից Վահագն Մուրադյանը։ Նա նշեց, որ մեղադրող կողմն առարակություններ ներկայացրել, վերջացրել է։ Այժմ հասել են հարցուպատասխանին։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է դեկտեմբերի 7-ին, երբ Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց նախկին նախագահին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը: Պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել: Վճռաբեկ դատարանը երեք ամսվա ընթացքում պետք է որոշում կայացնի` վարույթ ընդունել-չընդունելու մասին։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրել էր հուլիսի 27-ին: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի դատարանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով:

Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը կրկին կալանավորվել է: Վերջերս էլ առաջին ատյանի դատարանը երկու ամսով երկարաձգեց Քոչարյանի կալանքը։ Պաշտպանական կողմը բողոքարկել է այդ որոշումը։ Քոչարյանը մեղադրվում է «Մարտ 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ։