Անգլիացի ոստիկանները գումա՞ր են «գողացել» Գյուլի կնոջից

Անգլիացի ոստիկանները գումա՞ր են «գողացել» Գյուլի կնոջից

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը կնոջ՝ Հայրունիսա Գյուլի հետ մեկնել է Անգլիա՝ մասնակցելու Օքսֆորդի իսլամական հետազոտական կենտրոնի խորհրդի նիստին։ 
Թուրքիա վերադառնալիս օդանավակայանում նախկին նախագահի ու կնոջ հետ միջադեպ է տեղի ունեցել, գրում են տեղի ԶԼՄ-ները:

Նշվում է, որ անգլիական ոստիկանությունը մի քանի անգամ խուզարկել է Գյուլի կնոջ իրերը, ինչը չի համապասխանում դիվանագիտական նորմերին։ 

Աբդուլլահ Գյուլը մի քանի անգամ արձագանքել է ստեղծված իրավիճակին և խուսափելով հնարավոր քաշքշուկից, զույգը ցանկացել է հնարավորինս շուտ ինքնաթիռ նստել։

Իրերի խուզարկությունից հետո Հայրունիսա Գյուլը նկատել է, որ խուզարկություն անցած պայուսակից 3 ծրար բացակայում է։ Աբդուլլահ Գյուլի մամուլի խորհրդական Բիրոլ Ավշարին նշել է, որ ծրարների մեջ եղել է ստերլինգ և եվրո և հավելել, որ Մեծ Բրիտանիայի ու Թուրքիայի դեսպանատները զբաղվում են այդ հարցով։