Հռետորական հարց ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի գրառումը․
«Հռետորական հարց ՀՀ ոստիկանապետ (ըստ օդում կախված լուրերի, համարյա սրբադասված նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կադր) Արամ Հովհաննիսյանին:
Պարոն Հովհաննիսյան, մի քանի տարի առաջ բարեփոխումների անվան տակ լուծարվեց Ճանապարհային ոստիկանությունը և ստեղծվեց Պարեկային ծառայություն, իբր ճանապարհատրանսպորտային պատահարները պակասեցնելու նպատակով… սակայն պատահարները ավելացան… հետո ասեցիք պարեկների քանակը քիչ է՝ ավելացրեք։ Ավելացրեցին: Հետո կառավարությանը զեկուցեցիք, որ նյութատեխնիկական ապահովում է անհրաժեշտ՝ ավտոները հին են… Հարկատուների հաշվին միլիոնավոր դոլարների նոր տեխնիկա հատկացրեցին … Դեպքերն ու վթարներն ավելացան: Հետո ասացիք պարեկների աշխատավարձը ցածր է: 8-րդ դասարանի (կամ 4-րդ)կրթությամբ, ձերքերը փողոցներում անիմաստ թափահարող տղաներին սկսեցիք տալ 350- 400 հազար աշխատավարձ: Վթարները ձեզանից համառ էին՝ ավելանում էին: Հետո ստիպեցիք, որ ազգս մգեցված ապակիներով չերթևեկի։ Բացի Աննա Հակոբյանից, բոլորը հանեցին «պլյոնկաները»: Վթարները ավելանում են ու ավելանում: Ներմուծեցիք բալային համակարգ , ավելացրեցիք տեսախցիկները (իմիջիայլից, այդ առիթով «պրիվետ ատ Զիմզիմովա»): Դեպքերը կատաստրոֆիկ քանակի դարձան: Տղերք, իսկ գիտեք, որ սովորաբար, բոլոր նորմալ համակարգերն ունենում եմ ուսունմասիրությունների և վերլուծությունների բաժիններ, որոնք կոչված են դեպքերի պատճառներն ոսումնասիրելու և դրանք վերացնելու համար:
Ի դեպ, ձեր «բարեփոխումներից» հետո Հայաստանը դարձել է թմրամոլների և թմրաբիզնեսի դրախտ: Գողությունները, մարդկանց առևանգումները, սպանությունները Հայաստանում դարձել են սովորական երևույթ:
Մի հին անեկդոտ հիշեցի։
Տղերք կլինի էլ ոչ մի «բարեփոխում» չանեք… ձեր «բարեփոխումներից» փիս հոտ է գալիս:
ՀԳ
Ի դեպ, մի առիթով, ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանն ասել էր, որ ասֆալտն այնքան լավն է, որ վարորդները «գազ են տալիս», դրա համար էլ վթարների քանակն ավելացել է: Պարոն Ղազարյան, ես հասկանում եմ, որ գյուղի տղա եք եղել, շատ բան չեք տեսել… բայց հիմա հնարավորություն ունեք հարկատուների հաշվին գնալ Գերմանիա կամ Հոլանդիա և տեսնել, թե լավ ասֆալտը որն է…
Առայժմ այսքանը»։
Կարծիքներ