Աշխարհում էլիտաների փոփոխություն կլինի էներգետիկ հեղափոխության արդյունքում․ կանխատեսել է Չուբայսը

Աշխարհում էլիտաների փոփոխություն կլինի էներգետիկ հեղափոխության արդյունքում․ կանխատեսել է Չուբայսը

Նոր տեխնոլոգիաները էներգետիկայում իրականում էներգետիկ հեղափոխություն է հանդիսանում, որը իր հերթին կձեւավորի նոր համաշխարհային էլիտա 21-22-րդ դարերում։ Այս մասին հայտարարել է Անատոլի Չուբայսը։ Նա նշել է, որ էներգաանցումը Ռուսաստանի համար կարող է լինել եւ եզակի հարված եւ մեծ հնարավորություն։ Նոր տեխնոլոգիական հեղափոխությունը առաջիկա տասնամյակում կբերի երկրների վերախմբավորման, որի արդյունքում 2020-ական թվականներին կձեւավորվի երկրների խումբ, որոնք ամենայն հավանականությամբ կձեւավորեն նոր համաշխարհային էլիտա այս կամ հաջորդ հարյուրամյակում։ Նա առաջարկել է հավաքել գաղտնի սեմինար եւ քննարկել այս հարցը։ Նա նշել է, որ այս իրավիճակում ռուսական տնտեսությունը կարող է կամ եզակի հարված կրել, կամ էլ նոր հնարավորություններ կբացվեն վերջինիս առաջ, հաշվի առնելով ռուսական տնտեսության մեջ վառելիքա-էներգետիկ ոլորտի դերակատարությունը, երկրի աշխարհագրական դիրքը, տարածքային ընդգրկումն ու այլ գործոններ։