Նախագահը թուրքական ընդդիմության առաջնորդին հրավիրել է բանակցությունների

Նախագահը թուրքական ընդդիմության առաջնորդին հրավիրել է բանակցությունների

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը թուրքական ընդդիմության առաջնորդ Քեմալ Ղըլըչդարօղլուին հրավիրել է Դամասկոս՝ բանակցությունների։ Այս մասին գրում են թուրքական պարբերականները, վկայակոչելով քեմալական կուսակցության ներկայացուցիչ Բարըշ Յարքադաշին։ Վերջինս մասնավորապես ասել է, որ հրավերը ստացվել է մի քանի օր առաջ, եւ Ղըլըչդարօղլուն դեռեւս չի պատասխանել Ասադին։ Նա նաեւ ասել է, որ դա կարող է լինել խիզախ քայլ որպեսզի միասին լուծեն եւ քրդական խնդիրը եւ կոնֆլիկտն Ասադի հետ, ինչը կարեւոր է, քանի որ միայն Ասադի հետ խնդիրները կարգավորելով է, որ հնարավոր է լուծել փախստականների հարցը։