Գորիսը ոստիկանապատել են (լուսանկարներ)

Գորիսը ոստիկանապատել են (լուսանկարներ)

Իշխանությունը Գորիսում մեծաթիվ ոստիկանական ուժեր է կենտրոնացրել: Մեզ ասացին, որ երեկ գիշերվանից տասնյակ ավտոբուսներով հարյուրավոր ոստիկաններ են Երեւանից մեկնել Գորիս, ամեն քայլափոխի համազգեստավորներ են, ընդդիմության աջակիցները կարծում են, որ սրանով փորձում են հոգեբանական ճնշում գործադրել ընտրողների վրա:

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 17-ին ՀՀ մի շարք համայնքներում, այդ թվում՝ Գորիսում ՏԻՄ ընտրություններ են: Այստեղ Պայքարում են 2 կուսակցություն և 1 դաշինք՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները և նոր ձևավորված «Առուշ Առուշանյան» դաշինքը։

«Առուշ Առուշանյան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Առուշ Առուշանյանը այս պահին կալանավորված է: