Իրանը միջուկային մարտագլխիկներ ստեղծելու շեմին է

Իրանը միջուկային մարտագլխիկներ ստեղծելու շեմին է

Իրանը մինչև հաջորդ տարվա ապրիլ կարող է ունենալ 10 միջուկային մարտագլխիկ, որոնք պատրաստ կլինեն թշնամիների դեմ հնարավոր օգտագործման համար։ Այս մասին հոկտեմբերի  գրել է The Times-ը՝ վկայակոչելով ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Օլի Հեյնոնենին։

Նա նշել է, որ այն հրթիռները, որոնք Իրանը օգտագործել է հոկտեմբերի 1-ի երեկոյան Իսրայելի վրա հարձակվելու համար, ապագայում կարող են օգտագործվել միջուկային զենք մատակարարելու համար։

Ըստ Հայնոնենի՝ «այդ հրթիռներով հնարավոր չէ ոչնչացնել որևէ երկիր», բայց «կարող ես սպառնալ նրան և ավելի լավ բանակցային դիրք ձեռք բերել»։

Հաղորդվում է, որ Հեյնոնենը նախկինում մի քանի անգամ այցելել է Իրանի միջուկային օբյեկտներ ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունների շրջանակում և շփվել միջուկային ոլորտում Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: