ՀՌԱՀ-ը սահմանել է անչափահասների զարգացման վրա բացասական ազդեցություն ունեցող հեռուստառադիոհաղորդումների չափորոշիչները

ՀՌԱՀ-ը սահմանել է անչափահասների զարգացման վրա բացասական ազդեցություն ունեցող հեռուստառադիոհաղորդումների չափորոշիչները

Օրերս Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը հրավիրված նիստում  սահմանել է անչաափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հեռուստառադիոհաղորդումների չափորոշիչները։

ՀՌՀ-ն պատշաճ կիրազեկի չափորոշիչների մասին բոլոր հեռարձակող ընկերություններին եւ որոշումը ուժի մեջ կմտնի: Չափորոշիչներում կարևորել է այն հանգամանքը, որ երեխաներն ունեն հատուկ հոգածության և օժանդակության իրավունք, իսկ երեխաների իրավունքներն ու շահերը վեր դասելով բազմաթիվ հիմնախնդիրներից, առաջացել էր այդ չափորոշիչները լրամշակելու անհրաժեշտությունը, որոնք օգտագործվելու են հեռուստառադիոծրագրերում:

Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են նաև հետևել և եթերում բացառել վախի, տագնապի, անելանելիության զգացում հարուցող կամ սոսկում առաջացնող տեսարանների կամ ձայնաշարի, մարդկանց, ինչպես նաև կենդանիների խոշտանգումների, կտտանքների ենթարկելու, ֆիզիկական կամ հոգեկան ցավ պատճառելու, խոշտանգված մարմինների մանրամասների և արյունահեղ տեսարանների կամ բռնության գործադրման ցուցադրումից:

Այս որոշման մասին առավել հանգամանալից կանդրադառնանք, քանի որ չափորոշիչների մասին տեղեկատվությանը ծանոթանալիս առաջին հայացքից տպավորություն է, որ, օրինակ, Մարտին Սկորսեզեի ոչ մի ֆիլմ չի կարող ցուցադրվել եթերում։