Գերմանիան 36 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային

Գերմանիան 36 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային

Ուկրաինան 36 միլիոն եվրո կստանա Գերմանիայից՝ Դոնբասի սոցիալական ենթակառուցվածքները զարգացնելու համար։ Համաձայնագիրը կնքվել է գերմանական KfW-ի եւ Ուկրաինայի կառավարության միջեւ։

Այդ գումարից 13,1 միլիոն եվրոն կծախսվի բուժհաստատությունների համար էնգերաարդյունավետ համակարգեր ձեռք բերելու եւ տեղակայելու համար, ինչպես նաեւ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման եւ բուժման համար անհրաժեշտ բուժսարքավորումներ գնելու համար։ 14,45 միլիոն եվրոն էլ կհատկացվի՝ բուժսպասարկման որակի բարձրացման վրա։