Պատրաստ են այս տարի ավարտել հակամարտությունը

Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ Կիեւը շարունակում է պնդել առանց նախապայմանների կրակի դադարեցման մասին, հնարավոր համարելով խաղաղության բանակցությունները։ Համաձայն նախարարի, Ուկրաինան հավատում է, որ հակամարտությունը կարելի է ավարտել այս տարի։
Ընդ որում, նպատակը արդար եւ տեւական խաղաղության հաստատումն է։ Նա նաեւ ասել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է ժամանակավոր հրադադար հաստատելու տարբերևակին՝ դա համարելով մեկ քայլ առաջ՝ դեպի խաղաղության հաստատումը։ Ուկրաիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ ասել է, որ Կիեւը որեւէ կերպ խոչընդոտ չի հանդիսանում խաղաղության հաստատման համար։ Հիշեցնենք, որ երեսնօրյա հրադադարի հաստատման գաղափարը առաջ է քաշվել Սաուդյան Արաբիայում՝ ուկրինա-ամերիկյան բանակցությունների ժամանակ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սկզբունքորեն համաձայնել է այդ մտքին, առաջ քաշելով իր «նյուանսները»։
Կարծիքներ