Հրապարակվել է Բորիս Ջոնսոնի «գաղտնի» պլանը

Հրապարակվել է Բորիս Ջոնսոնի «գաղտնի» պլանը

Հրապարակվել է «Բրեքսիտի» հետ կապված Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կաբինետի «գաղտնի» պլանը։ Այն հրապարակել է Լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Կորբինը։ Ինչպես փոխանցում է BBC-ն, Կորբինը այդ փաստաթուղթը որակել է ծանրակշիռ ապացույց այն բանի, որ «Բրեքսիտից» հետո Հյուսիսային Իռլանդիան հեռանալու է Մեծ Բրիտանիայի մյուս շրջաններից՝ սահմանին մաքսային ստուգումների անցկացման մեխանիզմների ներդրման պատճառով։

Կորբինը դա համարել է անթույլատրելի քայլ եւ ասել, որ այն բացասաբար կազդի բրիտանական տնտեսության համար։ Իր հերթին Ջոնսոնը հերքել է այդ տեղեկությունը եւ այն որակել ցնորամտություն։