Քաղաքապետարանը 2․5 միլիոն դրամով տուգանել է քաղաքացուն և պահանջում է իր 20 տարվա թոշակի չափ գումար

Քաղաքապետարանը 2․5 միլիոն դրամով տուգանել է քաղաքացուն և պահանջում է իր 20 տարվա թոշակի չափ գումար

«Հրապարակ» էր այցելել  Էրեբունի վարչական շրջանի բնակիչ Արտաշես Բաբայանը, որը պատմեց, որ Քաղաքաշինության ԳԱՍԿ-ից իր ավտոտնակի վրա մեկ գծով երեսպատման համար իրեն տուգանել են 2․5 միլիոն դրամ, ինչը նշանակում է, որ իր 20 տարվա թոշակը պետք է տա քաղաքապետարանին։

«Ավտոտնտակիս պատուհան տեղադրեցի, եկան 200 հազար դրամ տուգանեցին։ Ապօրինի էր, էդ ես գիտեմ։ Հետո մի շարք աբլիցովկա արեցի, 30 սանտիմետր, թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակցին ասացի՝ ասաց՝ դրա համար թույլատվություն պետք չէ։ Մի շարք աբլիցովկա արեցի, հետո կողքի կինը բողոքում  էր, Քաղաքաշինության ԳԱՍԿ-ի հողի վերահսկողության կոմիտեից եկան, ասացին՝ ի՞նչ ես անում, ասի՝ մի շարք աբլիցովկա եմ արել, 7 գծամետր՝ խոնավության դեմ։ Թողեց, գնաց,  գնաց, 20 օր հետո եկավ, բա՝ 2 միլիոն 500, եթե 2-րդ անգամ է և կետ կա՝ շենք-շինություն։ Բայց էդի շինություն չէ, աբլիցովկան ինչ շինություն»։

Տղամարդը պատմեց, որ վերահսկող մարմնից ասել են, որ ակտ են գրելու և ինքն էլ հաջորդ օրը քանդել է գարաժի երեսպատումը։ Հետո պարզել է, որ 2․3 միլիոն ակտն, այնուամենայնիվ, իր վրա գրել են։

Ի դեպ, նա կաՍկածներ ունի, որ առաջին անգամ տեսուչը թողել, գնացել է, որպեսզի 20 օր հետո հետ գա և 2․5 միլիոն դրամի ակտ գրի։ Նա վարչապետին նամակ է գրել, դրանից առաջ բողոքարկել է ակտը և քննությանը չի ներկայացել թաղապետարանի այն աշխատողը, որն ասել էր, որ դրա համար թույլտվություն չի պահանջվում։