«Էրեբունի» ԲԿ տեղափոխված քաղաքացիներից մեկն արդեն մահացած է եղել

«Էրեբունի» ԲԿ տեղափոխված քաղաքացիներից մեկն արդեն մահացած է եղել

Քիչ առաջ տեղեկացանք, որ «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել 13 տուժած, որից մեկը՝ մահացած վիճակում։

12 քաղաքացի ստանում է ստացիոնար բուժում, որոշների մոտ վիճակը բավարար է, ոմանք՝ կայուն ծանր։ Իսկ մահացած քաղաքացին  40-45 տարեկան տղամարդ է։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեցին Էրեբունի ԲԿ-ի հանրային կապերի և լրատվության բաժնից։

Հիշեցնենք, այսօր ժամը 13։23-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում, որի արդյունքում, ըստ նախնական տվյալների կա մեկ զոհ, 30-ից ավել վիրավոր: