Օգոստոսն արդեն երկրորդ տարի ամենաշոգ ամիսն է

Օգոստոսն արդեն երկրորդ տարի ամենաշոգ ամիսն է

Այս տարվա օգոստոս ամիսն արդեն երկրորդ տարին է համարվել է աշխարհում ամենաշոգ ամիսը։ Այս մասին հայտնում է Կլիմայի փոփոխություններով զբաղվող «Կոպեռնիկոս» գիտական կենտրոնը։ Համաձայն տվյալների, միջին ամսական ջերմաստիճանը կազմել է 16,8 աստիճան։ 23 թվականին էլ նույն ցուցանիշն է եղել։ Վերջին 50 տարում աշխարհում օգոստոս ամսվա ջերմաստիճանն աճել է 1,3 աստիճանով։ 

Հիշեցնենք, որ ջերմաստիճանային միջին ամսական նորման տվյալ ամսվա միջին ջերմաստիճանն է վերջին երեսուն տարվա կտրվածքով։ Հաշվարկներն այս տվյալը ճշտելու համար, կատարվում են 1991-2020 թթ դիտարկումների հիման վրա՝ հիմք ընդունելով Համաշխարհային օդերեւութաբանական կոնգրեսի ցուցումները։