Օրենսդրական բացերը հնարավորություն են տալիս վարկային կազմակերպություններին զբաղվել վաշխառությամբ

Օրենսդրական բացերը հնարավորություն են տալիս վարկային կազմակերպություններին զբաղվել վաշխառությամբ

Կրկին հինգշաբթի է, կառավարության շենքի դիմաց հերթական բողոքի ակցիաներն են մեկնարկել։Քիչ առաջ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ներկայացուցիչները ևս ակցիա էին իրականացնում՝ վարկային տոկոսադրույքների նվազեցմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների պահանջով: Ակցիայի մասնակիցները այդ պահանջագիրը նամակի տեսքով կփոխանցեն կառավարության ներկայացուցիչներից մեկին,  այնուհետև երթով կշարժվեն դեպի Ազգային ժողով, որտեղ նամակի պատճենը կփոխանցվի նաև խորհրդարանի նախագահին:

«Համավարակի ընթացքում քաղաքացիները պարտավորված են եղել կատարել իրենց վարկային պարտավորությունները, բանկերը որևէ օր չթուլացրին այդ բեռը։ Բանն այն է, որ Հայաստանում օրենսդրական բացերը հնարավորություն են տալիս վարկային կազմակերպություններին զբաղվել վաշխառությամբ, մարդկանց ուղղակի թալանել բարձր տոկոսներով։ Այս ամենի արդյունքում շատ քաղաքացիներ են հայտնվել սև ցուցակում։ Մեր կուսակցությունը պահանջում է տոկոսադրույքների նվազեցում, օրենսդրական փոփոխություններ, որոնք հստակ կամրագրեն, որ վարկային կազմակերպությունները չպետք է կարողանան տալ վարկեր, որոնք մարդկանց կդնեն էլ ավելի անելանելի իրավիճակի մեջ։ Նաեւ Կենտրոնական բանկից պահանջում ենք, որպեսզի այդ վարկային կազմակերպությունների վրա վերահսկողություն սահմանեն»,- իր ելույթում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։