Հազարավոր մարդիկ կարող են մահանալ կլիմայական փոփոխությունների պատճառով
Եթե մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրանա 2 աստիճանով, ըստ Ցելսիուսի սանդղակի, ապա ամեն տարի մահացությունը կարող է միայն Միացյալ Նահանգներում աճել 2100-ով։ Այս մասին հայտնում է EurekAlert!-ը, վկայակոչելով Լոնդոնի կայսերական քոլեջի եւ Կոլումբիայի եւ Հարվարդի համալսարանների մասնագետների կողմից իրականացված համատեղ հետազոտության արդյունքները։
Նման եզրակացության հանգելու համար գիտնականները ուսումնասիրել են մահացությունների վիճակագրությունը ԱՄՆ բոլոր շրջաններում, բացառությամբ Ալյասկայի եւ Հավայան կղզիների։ Ուշագրավ է այն, որ ջերմաստիճանի բարձրացումը կբերի հատկապես երիտասարդների մահացության թվի աճի, քանի որ կավելանան տրանսպորտային պատահարները, ինքնասպանությունները, ջրահեղձ լինելու դեպքերը եւ բռնությունը։ Ընդ որում, պետք է նկատել, որ հատկապես ռիսկային խմբում են երիտասարդ տղամարդիկ։
Կարծիքներ