Դեմոկրատները մեծամասնություն են ստացել ԱՄՆ Սենատում

Դեմոկրատները մեծամասնություն են ստացել ԱՄՆ Սենատում

ԱՄՆ Սենատի ընտրությունների երկրորդ փուլում Ջորջիայում հաղթել է գործող սենատոր, դեմոկրատ Ռաֆայել Ուորնոքը։ 
Քվեաթերթիկների 98%-ի մշակման արդյունքներով՝ նա հավաքել է ձայների 51,3%-ը, իսկ նրա հանրապետական ​​մրցակից Հերշել Ուոքերը՝ 48,7%-ը, հայտնում է Politico-ն։
Այդպիսով, Ուորնոքի հաղթանակի շնորհիվ ամերիկյան Սենատի 100 մանդատից 51-ը բաժին է հասել դեմոկրատներին։ 

Հիշեցնենք, որ ԱՄՆ միջանկյալ ընտրությունները մեկնարկել էին նոյեմբերի 8-ին։ Դրանց արդյունքում, Հանրապետականները կարողացան վերահսկողություն հաստատել Ներկայացուցիչների պալատի վրա՝ ստանալով 222 տեղ՝ դեմոկրատների 213-ի դիմաց։