Էրդողանը հնարավոր է ներքաղաքական լուրջ խնդրի առաջ կանգնի․ քաղաքական կանխատեսում

Էրդողանը հնարավոր է ներքաղաքական լուրջ խնդրի առաջ կանգնի․ քաղաքական կանխատեսում

Թուրքական Cumhuriyet պարբերականը գրում է, որ ազգությամբ քուրդ քաղաքական գործիչ, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից ընտրված Թուրքիայի պառլամենտի նախկին պատգամավոր, փաստաբան Խասիփ Քափլանը հայտարարել է, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը կարող է բավական հետաքրքիր ներքաղաքական անակնկալ մատուցել գործող ռեժիմին, ընդհուպ մինչեւ երկիրը միջանկյալ պառլամենտական ընտրությունների տանելով։ Փաստաբան, նախկին պատգամավոր Քափլանը մասնավորապես ասել է, որ համաձայն Թուրքիայի սահմանադրության 78-րդ հոդվածի, եթե թուրքական պառլամենտում 30 պատգամավորի տեղ մնա թափուր, ապա հարկ կլինի անցկացնել միջանկյալ ընտրություններ։ Նա նկատել է, որ եթե ներկայումս առկա 16 տեղերը չզբաղեցվեն, իսկ 14 պատգամավոր էլ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունի հրաժարական տա, ապա իշխանությունը ստիպված կլինի անցկացնել միջանկյալ պառլամենտական ընտրություններ։ Այս կերպ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պլանները կարող են կրախի մատնվել։ Անդրադառնալով նաեւ հավատարմագրված կառավարիչների թեմային, ովքեր նշանակվել են այն համայնքներում, որոնք կարողացել է իր վերահսկողության տակ պահել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, Քափլանը ասել է․ «Եթե համանախագահները եւ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորները հրաժարական տան, ապա տեղական ընտրությունները պետք է անցկացվեն երեք ամիս անց»։