Ինչ նրբանկատություն է ցուցաբերել ՄԻԵԴ-ը

Ինչ նրբանկատություն է ցուցաբերել ՄԻԵԴ-ը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը գրել է․

«Justice must not only be done, it must also be seen to be done

Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլ դրա իրականացումը պետք է տեսանելի լինի

Կարծում եմ՝ դեռ մի քանի առիթ կլինի մեկնաբանել ՄԻԵԴ-ի միջանկյալ միջոց կիրառելու մերժման որոշումը, բայց իմ ուշադրությունը հատուկ գրավեց որոշման մի հատված։

Սահմանադրական դատարանի հետ առնչություն ունեցող երկու գործընթացների՝ պարոն Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման ԱԺ դիմումի քննության և Սահմանադրական վերջին փոփոխությունների շրջանակներում հասկացա, որ դատավորի անաչառության երևույթի կարևորությունը որոշ սուբյեկտների կողմից պատշաճ չի ընկալվում, այն դիտարկվում է որպես ինչ-որ երկրորդային բան, մինչդեռ մնում եմ այն համոզմունքին, որ դատարանի անաչառ լինել չլինելու հարցը ըստ էության նույնանում է դատարան լինել չլինելու հարցի հետ։

Վերը նշվածի մասին հիշեցի` տեսնելով, թե ինչ նրբանկատություն է ցուցաբերել ՄԻԵԴ-ը` նախ ամրագրելով, որ դիմումատուներից մեկը՝ տիկին Ալվինա Գյուլումյանը, նախկինում եղել է ՄԻԵԴ դատավոր, ապա որոշման վերջնամասում հատուկ շեշտել, որ որոշումը կայացվել է այն դատավորների կողմից, որոնք ՄԻԵԴ դատավոր են դարձել արդեն տիկին Գյուլումյանի` ՄԻԵԴ-ում որպես դատավոր պաշտոնավարելուց հետո»։