Հութիների դեմ օպերացիան Պենտագոնը մշակել էր մի քանի շաբաթ

Հութիների դեմ օպերացիան Պենտագոնը մշակել էր մի քանի շաբաթ Միացյալ Նահագների Պաշտպանության նախարարությունը եմենյան հութիների կամ «Անսար Ալլահ» ապստամբական շարժման ներկայացուցիչների դեմ ծավալուն օդային հարվածների գործողությունը մշակել էր առնվազն մի քանի շաբաթ։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը։ Համաձայն պարբերականի թղթակից Բարաք Ռավիդի, Պենտագոնը սկսել է հութիների դեմ ռազմական գործողությունների պլանի մշակումն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնակալումից մի քանի շաբաթ անց «Անսար Ալլահը» ներառեց ահաբեկչական խմբավորումների ցանկում։ Ընդ որում, այն բանից հետո, երբ մի քանի շաբաթ առաջ հութիները ամերիկյան ռազմական ԱԹՍ էին խոցել, ռազմական հարվածների նախապատրաստությունն արագացվել էր։ Պարբերականը նաեւ նշում է, որ Թրամփի վարչակազմը իրականացնելիք հարվածների մասին նախապես տեղեկացրել էր շատ սահմանափակ թվով դաշնակիցների, որոնց դիտարկում է իր համար որպես առանցքային դաշնակիցներ։
Կարծիքներ