Հայտնաբերվել է COVID-ի «էտա» շտամմը Ղազախստանում

Հայտնաբերվել է COVID-ի «էտա» շտամմը Ղազախստանում

Ղազախստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության «Էտա» անվանումը ստացած շտամմի շրջանառության դեպք։ Այս մասին հայտարարել է այդ երկրի առողջապահական գերատեսչության ղեկավար Ալեքսեյ Ցոյը։ Այն հայտնաբերվել է չորս շրջաններում՝ Մանգիստաուսկի, Պավլոդարի, Կարագանդայի մարզերում եւ մայրաքաղաք Նուր-Սուլթանում։ Այս շտամմը առաջին անգամ հայտնաբերվել է անցյալ տարվա դեկտեմբերին՝ Նիգերիայում եւ Մեծ Բրիտանիայում։