Սասուն Միքայելյանն Արցախում վիրավորվել է. նրան վիրահատում են

Սասուն Միքայելյանն Արցախում վիրավորվել է. նրան վիրահատում են

ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը Արցախում վիրավորվել է։

Նրա որդին՝ Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ նա վիրավորում է ստացել մեջքի և ոտքի շրջանում։ Այս պահին նրան վիրահատում են։

Թե երբ եւ ինչպես է վիրավորվել հայրը, Սևակ Միքայելյանը ավելին չմանրամասնեց՝ ասելով.«Խնդրում եմ, դրա ժամանակը չէ»։