Մակրոնը նախագահ լինելու բավարար որակավորում չունի․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին՝ պնդելով, որ նա «չունի իր պաշտոնի համար անհրաժեշտ որակավորումները»։
«Իրականում այն անձը, ով գլխավորում է Ֆրանսիան, չունի այդ պետության ղեկավար լինելու որակավորումը», - Էրդողանի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստի-ն։
Որպես իր դիրքորոշման փաստարկ՝ նա հայտարարել է, որ Ֆրանսիան «շահագործում է» աֆրիկյան երկրները՝ մատնանշելով երկրի հարաբերությունները Մալիի ու Բուրկինա Ֆասոյի հետ։
«Մալին ամբողջովին խզել է Ֆրանսիայի հետ հարաբերությունները։ Բուրկինա Ֆասոն վերջնաժամկետ է տվել. «Ես ձեզ մեկ ամիս ժամանակ եմ տալիս։ Մեկ ամսից մենք չենք ցանկանում այստեղ տեսնել ֆրանսիացի զինվորներին»»,- պարզաբանել է Թուրքիայի նախագահը` ենթադրելով, որ նույնը կանի Տոգոն:
«Ֆրանսիան արագորեն կորցնում է իր հեղինակությունը Աֆրիկայում», - եզրափակել է նա:
Կարծիքներ