Արսեն Խառատյանն առ այսօր՝ կառավարության կոնսուլտանտ

Արսեն Խառատյանն առ այսօր՝ կառավարության կոնսուլտանտ

Նարեկ Մալյանը հրապարակել է ԱՄՆ-ում՝ «Կարնեգի» հիմնադրամում անցկացված աշխատանքային գրաֆիկի  մի լուսանկար ու գրել․«Սորոսական Արսեն Խառատյանը պաշտոնանկ է արվել 2018 թվականին: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 2019 թվականի հունվարին թվարկված Վաշինգտոնում գտնվող Կառնեգի հիմնադրամի փաստաթուղթը, որտեղ նշված է, որ Արսեն Խառատյանը առ այսօր հանդիսանում է ՀՀ կառավարության կոնսուլտանտ:
Այսինքն այն պնդումը, որ Արսեն Խառատյանը պաշտոնանկությունից հետո ունեցել է ՀՀ կառավարության մանդատ, համարում եմ ապացուցված»։

Նշենք, որ  հրապարակված անգելերենով հատվածում Արսեն Խառատյանի՝ որպես վարչապետի արտաքին հարցերով խորհրդականի մասին նշված է անցած ժամանակով՝ ծառայել է որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին հարցերով ( served as foreign policy advisor) խորհրդական, սակայն հավելվել է՝ նա դեռ շարունակում է խորհրդատվություն մատուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Իսկ միջոցառման հրավերում գրված է նաև, որ Արսեն Խառատյանն ու Էմիլ Սանամյանը կքննարկեն «նոր կառավարության օրակարգը, փոփոխված քաղաքական լանդշաֆտը, երկրի արտաքին քաղաքական ուղեգիծը» և այլ հարցեր։

«Հրապարակը» փորձեց այս մասին մեկնաբանություն ստանալ Արսեն Խառատյանից, սակայն նա կարդաց գրությունն ու որևէ բան չմեկնաբանեց։